Կենտրոնական բանկ

ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կենտրոնական բանկի խնդիրներից է հանդիսանում գործուն վճարահաշվարկային համակարգի ստեղծումն ու զարգացումը: ՀՀ օրենքներով Կենտրոնական բանկին է վերապահված վճարահաշվարկային համակարգի գործունեությունը կարգավորելու եւ վերահսկելու իրավասությունը, ըստ որի Կենտրոնական բանկը մասնակցում է վճարահաշվարկային բնագավառը կանոնակարգող ՀՀ օրենքների նախագծերի մշակմանը, ընդունում է վճարահաշվարկային հարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական ակտեր: Հայաստանի Հանրապետության վճարահաշվարկային բնագավառը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ՀՀ կենտրոնական բանկի մասին, Բանկերի եւ բանկային գործունեության մասին, Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին, Վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցման մասին ՀՀ օրենքներով, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, վճարահաշվարկային համակարգերի գործունեության կանոններով, ինչպես նաեւ վճարահաշվարկային բնագավառում ներգրավված մասնակիցների միջեւ կնքված պայմանագրերով/համաձայնագրերով:

Կենտրոնական բանկն առանցքային դեր է զբաղեցնում Հայաստանի Հանրապետությունում գործող վճարահաշվարկային համակարգերում: Այն հանդիսանում է Էլկետրոնային վճարումների համակարգի, Պետական արժեթղթերի հաշվառման և հաշվարկների իրականցման համակարգի, Թղթային եղանակով համախառն հաշվարկների համակարգի սեփականատեր և օպերատոր: Այդ համակարգերում վերջնահաշվարկներն իրականցվում են Կենտրոնական բանկում վարվող՝ բանկերի և այլ մասնակիցների թղթակցային հաշիվների միջոցով:

ՀՀ կենտրոնական բանկը հանդիսանում է նաեւ ԱրՔա քարտային վճարային համակարգի միջոցով իրականացված գործարքների վերջնահաշվարկի գործակալ, ինչպես նաև ապահովում է  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում կնքվող կորպորատիվ և պետական արժեթղթերով գործարքների դրամական վերջնահաշվարկը:

ՀՀ կենտրոնական բանկի  կարևորագույն խնդիրներից եւ գործառույթներից է հանդիսանում նաեւ վճարահաշվարկային համակարգերի հսկողությունը: Մասնավորապես՝ ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է ՀՀ-ում գործող եւ վճարահաշվարկային համակարգերի հսկողության շրջանակներում ներառված վճարային համակարգերի մոնիտորինգ, հնարավոր ռիսկերի վերլուծության եւ սահմանված պահանջներին ու սկզբունքներին համակարգերի համապատասխանության, ինչպես նաեւ կատարվող փոփոխությունների գնահատում եւ առաջարկությունների մշակում:

ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է նաեւ ՀՀ վճարահաշվարկային համակարգերի, կիրառվող վճարային գործիքների  վերաբերյալ վերլուծություններ՝ բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հիման վրա:

Оставьте комментарий