Հայաստանը 13-րդ դարում. Մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանը

Առաջադրանք՝

  • Մոնղոլների ներխուժումը տարածաշրջան:

Մոնղոլները քոչոր ցեղեր էին։ Իրենց առաջնորդ են ընտևում Չինգիսխանին։1210-ական թթ. մոնղոլները ներխուժեցին Չինաստան և Սիբիրի հարավային շրջաններ: 1219թ. Չինգիզ խանը մտավ Միջին Ասիա և պարտության մատնեց Խորեզմի շահ Մոհամեդին, որի որդին՝ Ջալալլեդդինը, նահանջելով, պայքարը շարունակեց Իրանում և Անդրկովկասում` իր հերթին, կողոպտելով ու ջարդելով տեղի բնակչությանը։ 1220թ. մոնղոլները ներխ ուժեցին Անդրկովկաս, որոնց դե դուրս եկան վրաց թագավոր Գեորգի Լաշան և Իվանե Զաքարյանը՝ հայ վրացական միացյալ ուժերով:
1238թ. մոնղոլական 30 հազ. բանակը, բազմաթիվ քոչվոր ցեղերի ուղեկցությամբ, Չարմաղանի գլխավորությամբ ներխուժեց Հայաստան Այդ ժամանակ Վրաստանը կորցրել էր իր նախկին հզորությունը, իսկ Աղվանքն ու Զաքարյան Հայաստանը խիստ մասնատված էին և բոնկված ներիշխանական երկպառակություններով: Պատահական չէ, որ թշնամին լուրջ ու կազմակերպված դիմադրության չհանդիպեց:

  • Հակամոնղոլական դիմադրություն:

1220 թ. մոնղոլները ներխուժեցին Այսրկովկաս, որոնց դեմ վրաց-հայկական միացյալ ուժերով դուրս եկան վրաց թագավոր Գեորգի Լաշան և ամիրսպասալարի պաշտոնում հանգուցյալ եղբորը փոխարինած Իվանե Զաքարյանը: Ճակատամարտը տեղի ունեցավ Կոտմանի դաշտում: Մոնղոլները կիրառեցին պայքարի խորամանկ մարտավարություն. կազմակերպեցին կեղծ նահանջ, իսկ երբ վրաց-հայկական ուժերն անցան հակագրոհի, թաքստոցում գտնվող ուժերով հարվածեցին թիկունքից: Անակնկալի եկած Գեորգիի զորքերը պարտություն կրեցին և նահանջեցին: Սակայն ճակատամարտին մասնակցող հայկական ուժերը Վահրամ Գագեցու գլխավորությամբ շարունակեցին մարտը թշնամու դեմ ն ունեցան հաջողություններ: Այնուհետն, շրջանցելով Զաքարյանների տիրույթներն ու Վրաստանը, մոնղոլներն անցան Հյուսիսային Կովկաս ն Ռուսիա: Սակայն շուտով Քոչվորներին փոխարինեց Ջալալլեդդինը: Նա շուրջ մեկ տասնամյակ ավերածություններ կատարեց Հայաստանում, Վրաստա-
ճում և Պարսկաստանում:

  • Մոնոլական տիրապետության հետևանքները:

Մոնղոլները Հայաստանը մտցրեցին էլղանություն վարչամիավորի մեջ։ Շարունակվեցին հայ իշխանական տների թուլացման քայլերը, նրանց միմյանց դեմ օգտագործելու փորձերը։ Խիստ թուլացան Վաչուտյաններն ու Պռոշյանները։ Համեմատաբար իրենց դիրքերը պահպանեցին Օրբելյանները Սյունիքում, Դոփյանները՝ Վերին Խաչենում, Ազիզբեկյանները` Արայի լեռան շրջանում, Հասան-Ջալալյանները՝ Ներքին Խաչենում: Զաքարյանների շառավիղները 1266 թ. Գուգարքի Ջավախք գավառում, Ախալցխայի շրջակայքում, Տայքի զգալի մասում ստեղծեցին հայ-վրացական իշխանություն՝ Սամցխե-Ջավախք անունով, որը կարողացավ մոնղոլական պետությունից պահպանել իր անկախությունը և գոյատևել մինչև XVI դ. վերջը։

  • Դիտե՛լ տեսանյութը և դուրս հանել 7 հետաքրքիր փաստ Կիլիկիայի հայկական պետության վերաբերյալ /մաս 2/:

Տեսանյութը՝ այստեղ

Գրականություն՝

  1. Մելքոնյան Աշոտ- Հայոց պատմություն, էջ 96-ից
  2. Մելքոնյան Ա․- Հայոց պատմության ակնարկներ : (հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը), էջ 153-ից
  3. Սարգսյան Ա., Հակոբյան Ա.- Հայոց պատմություն, էջ 114-ից

Оставьте комментарий